Օգտագործման պայմաններ

www.newyorker.de կայքէջը և «Նյու Յորքեր» ընկերությանը պատկանող մյուս բոլոր կայքերը, որոնք նախատեսված են Գերմանիայի օգտվողների համար, ենթակա են օգտագործման սույն օգտագործման պայմաններին համապատասխան:
Օգտագործման պայմանները ժամանակ առ ժամանակ համապատասխանեցվում են կատարված փոփոխություններին: Օգտագործման պայմանների փոփոխման վերաբերյալ առանձին ծանուցում չի տրվում: Հետևաբար, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է վերանայել Օգտագործման պայմանները՝ հանարավոր փոփոխություններին տեղեկանալու համար: Կայքից օգտվելով՝ ընդունում ես սույն Օգտագործման պայմանները:

Եթե դու դեռ չափահաս չես, օգտվիր այս կայքից միայն քո օրինական խնամակալների թույլտվությամբ: Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար խիստ կարևոր է: Այդ պատճառով մենք անչափահասների տվյալները գիտակցաբար չենք գրանցում, եթե չունենք օրինական խնամակալների համաձայնությունը: Եթե տեղեկանանք, որ անչափահասներն իրենց անձնական տվյալները մուտքագրել են ինքնուրույն, առանց համապատասխան թույլտվության, կամ անձնական տվյալները մուտքագրվել են այդ անձանց կողմից, այդ տվյալները կջնջվեն:

1. Օգտագործման իրավունք

Քեզ տալիս ենք այս կայքը, ինչպես նաև դրա բովանդակությունը սույն Օգտագործման պայմաններին համապատասխան սեփական օգտագործման նպատակով բացելու, օգտագործելու և էկրանին տեղադրելու սահմանափակ, ոչ բացառիկ և ոչ փոխանցելի իրավունք, եթե այլ համաձայնություն չկա: Կայքը կոմերցիոն նպատակով օգտագործելը, մասնավորապես կոմերցիոն գովազդի տեղադրումը, արգելվում է:

Մենք մեզ իրավունք են վերապահում, մեր հայեցողությամբ և առանց նախապես տեղեկացնելու, քեզ համար սահմանափակել կամ կասեցնել կայքի օգտագործումը, եթե քեզ հետ որևէ այլ պայմանագրային հարաբերություն չունենք: Բացի այդ, եթե քո կողմից խախտվեն սույն Օգտագործման պայմանները, կամ քո անձի մասին մեզ տրամադրես կեղծ, սխալ կամ թերի տվյալներ, կամ մեզ մոտ հիմնավոր կասկածներ առաջանան, որ քո անձի մասին տրամադրել ես կեղծ, սխալ կամ թերի տվյալներ, մենք իրավունք ունենք անհապաղ ապաակտիվացնելու կամ ջնջելու քո գաղտնաբառը, օգտվողի հաշիվը և հաշվում գրանցած բոլոր տեղեկությունները և արգելելու քեզ օգտվել անհատականացված ծառայություններից:

2. Պատասխանատվություն

«Նյու Յորքեր» ընկերությունը կգործադրի բոլոր ջանքերը կայքում ստույգ և թարմ տեղեկատվություն տեղադրելու համար: Սակայն ընկերությունը չի կարող երաշխավորել կամ հաստատել, որ տեղադրված տեղեկատվությունը ճիշտ է և/կամ թարմ է: Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքէջ մուտք գործել չկարողանալու հետևանքների համար: Այդ պատճառով ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել կայքի բովանդակությունն ու ծառայությունները կամ հանել դրանք, եթե քեզ հետ այլ պայմանագրային հարաբերություն չունի: Ընկերությունը չի երաշխավորում նաև կայքի մշտական աշխատունակությունը և պատասխանատվություն չի կրում կայքի ոչ միտումնավոր անաշխատունակության և տվյալների կորստի համար:

Եթե կայքը պարունակում է երրորդ անձանց կողմից առաջարկվող կայքէջերի հղումներ, այդ էջերի բովանդակությունը մենք չենք համարում մեր սեփականությունը, հատկապես որ չենք կարող մշտապես ստուգել այդ ընկերությունների կայքէջերը: Հղումը ծառայում է միայն որպես ցուցում քեզ համար: Ընկերությունը պատասխանատու չէ նաև որպես հղում նշված կայքերի աշխատունակության համար: Օրենքը չի պարտադրում «Նյու Յորքեր» ընկերությանը վերահսկել տրամադրված կամ պահված տեղեկատվությունը կամ ուսումնասիրել այն հանգամանքները, որոնք ենթադրում են հակաիրավական գործողություններ (§ 7 TMG):

Մեր կողմից առաջարկվող ինտերակտիվ ծառայություններին մասնակցելու դեպքում դու պատասանատու ես քո ներմուծած բովանդակության համար:

Մենք կրում ենք անսահմանափակ պատասխանատվություն միտումնավոր թույլ տրված սխալների և կոպիտ անփութությունների համար: Իսկ ոչ կոպիտ անփութությունների համար մենք կրում ենք սահմանափակ պատասխանատվություն միայն որևէ էական պարտավորության (հիմնական պարտավորության) խախտման համար: Սահմանափակում դրվում է պայմանագրային վնասների համար, որոնց ի հայտ գալը կարելի էր կանխատեսել:

Մենք պատասխանատվություն չենք կրում հետևանքային վնասների, մասնավորապես բաց թողնված շահույթի կամ ոչ նյութական վնասների համար: Բացի այդ, մենք պատասխանատվություն չենք կրում տվյալների կորստի կամ քո համակարգչային սարքերի կամ աշխատածրագրերի վնասման համար, ինչը կարող է առաջանալ կայքէջից նյութեր ներբեռնելու հետևանքով:
Վերը նշված պատասխանատվության սահմանափակումները չեն գործում մեր կողմից պատճառված կենսական, մարմնական կամ առողջական վնասների, ինչպես նաև խոտան ապրանքների օգտագործումից առաջացած վնասների պատասխանատվության մասին օրենքով ներկայացված բողոքների համար:

Վերը նշված պատասխանատվության սահմանափակումները համապատասխանաբար գործում են նաև ի օգուտ «Նյու Յորքեր» ընկերության աշխատակիցների, օրինական ներկայացուցիչների և օգնականների:

Կայքէջի օգտագործողը պատասխանատու է բոլոր այն վնասերի համար, որոնք «Նյու Յորքեր» ընկերությունը կրում է կայքի չարաշահման կամ հակաօրինական օգտագործման կամ քո կողմից պայմանագրային պարտավորությունը միտումնավոր կերպով չկատարելու արդյունքում:

3. Կայքի օգտագործման կարգը (պարատդիր վարվելակարգ)

Դու պարտավոր ես տրամադրել ստույգ և լիարժեք տվյալներ քո անձի մասին, մասնավորապես՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար և էլ.փոստի հասցե, եթե դրանք պահանջվում են անհատականացված ծառայություններից օգտվելու համար: Բացի այդ, խնդրում ենք կանոնավոր կերպով թարմացնել անձնական տվյալները:

Կայքի օգտագործման և ծառայություններից օգտվելու համար տրամադրված իրավունքները պատկանում են միայն քեզ: Օգտագործման պայմաններից բխող իրավունքներն ու պարտավորությունները երրորդ անձանց ամբողջությամբ կամ մասնակի փոխանցման ենթակա չեն: Ֆորումներում, չաթերում, բլոգերում մասնակցելու և այլ ինտերակտիվ ծառայություններից օգտվելու դեպքում արգելվում է երրորդ անձանց հայտնել քո հաշվի մուտքի տվյալները և գաղտնաբառը: Դրանք իրավունք են տալիս բացառապես քեզ օգտվել կայքէջից և ծառայություններից:

Որպես ինտերակտիվ ծառայություններից օգտվող քո գաղտնաբառը և քո հաշվի մասին այլ տեղեկությունները պետք է պահես գաղտնի: Եթե հայտնաբերես, որ քո հաշիվն օգտագործվել է անհայտ անձանց կողմից, խնդրում ենք անհապաղ գրավոր տեղեկացնել մեզ՝ ուղարկելով նամակ կամ էլ. հաղորդագրություն info-datenschutz@newyorker.de հասցեին: Այս դեպքում նույնպես կայքէջը անհայտ անձանց կողմից օգտագործվելու պատասխանատվությունը կրում ես դու: Քո գաղտնաբառի կամ հաշվի այլ տեղեկությունների օգտագործմամբ կատարված բոլոր հայտարարությունները կասկած առաջանալու դեպքում կօգտագործվեն քո դեմ:

Կայքէջում արգելվում է ներբեռնել նյութեր, որոնք կպարունակեն վնասակար բովանդակություն (մասնավորապես վնասարար կոդ) և ծրագրեր, որոնք կարող են խանգարել ծրագրային ապահովման կամ համակարգչային սարքերի աշխատունակությանը: Ինտերակտիվ ծառայություններից օգտվելու ընթացքում քո կողմից ներբեռնված բովանդակությունը բնականաբար կենթարկվի զտման նոր հակավիրուսային ծրագրով:

Արգելվում է ներբեռնել, տարածել և/կամ տրամադրել օրենքին հակասող և բարոյական նորմերին չհամապատասխանող բովանդակություն և/կամ արտահայտություններ, մասնավորապես այնպիսիք, որոնք կհրահրեն ռասայական ատելություն կամ կգովերգեն պատերազմ, կլինեն պոռնոգրաֆիկ կամ սեքսուալ բնույթի, ակնհայտորեն վտանգ կներկայացնեն երեխաների և դեռահասների համար կամ կպարունակեն նշված բովանդակությունների առաջարկներ:

Արգելվում են այնպիսի գործողությունները, որոնք կխափանեն կամ նախատեսում են խափանել համակարգի կամ ցանցի անվտանգությունը կամ կընձեռեն չարտոնված մուտքի հնարավորություն: Այդպիսի գործողություններ կարող են լինել օրինակ չարտոնված մուտքը կամ վնասարար կոդի ներմուծումը:


4. Հեղինակային իրավունք

Կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Դա վերաբերում է մասնավորապես կայքում և առանձին էջերում տեղադրված տեքստերին, նկարներին, լուսանկարներին, գրաֆիկական պատկերներին, դիզայնին, տեսահոլովակներին, ձայնային կամ անիմացիոն ֆայլերին: Այդպիսի էջերի (կամ դրանց մասերի) ամբողջական (կամ մասնակի) փոփոխումը, բազմացումը, տարածումը, ուղարկումը կամ այլ կերպ օգտագործումը էլեկտրոնային միջոցներով (նաև համացանցի միջոցով) կամ սովորական հրապարակումների միջոցով հնարավոր է միայն նախապես ձեռք բերված թույլտվության դեպքում: Կայքէջի նյութերի հրապարակման թույլտվությունը տրամադրում է խմբագրությունը (տե՛ս ընդհանուր տվյալները):
Նկարների, գրաֆիկական պատկերների, տեքստային կամ այլ ֆայլերի հեղինակային իրավունքները կարող են ամբողջությամբ կամ մասնակի պատկանել երրորդ անձանց և պաշտպանված լինել:

Կայքի բովանդակությունը և ներբեռնելի նյութերը կարող են պատճենվել կամ ներբեռնվել միայն անձնական օգտագործման նպատակով: Սակայն այս դեպքում օգտագործողը չի ստանում պատճենված կամ ներբեռնված նյութերի նկատմամբ որևէ իրավունք: Արգելվում է վերարտադրել, հրապարակել, փոխանցել, հանձնել, տարածել, տեղադրել որպես հայտարարություն, փոփոխել, վաճառել և հասարակական կամ գործնական նպատակներով օգտագործել կայքէջի բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն:
Կայքէջում նշված բոլոր ապրանքային նշանների ու անվանումների համար առանց սահմանափակման գործում են Ապրանքային նշանների մասին համապատասխան օրենքի դրույթները: 
Մեր կայքում պարզապես նշված լինելը չի նշանակում, որ այդ ապրանքային նշանների իրավունքները չեն պատկանում երրորդ անձանց:

Կայքէջի օգտագործումը հստակ, կոնկլյուդենտ կամ որևէ այլ կերպ չի տրամադրում որևէ արտոնագիր կամ իրավունք՝ օգտագործելու այն մտավոր սեփականությունը, որի առարկան ներառված է կայքում: Նյութերի հակաօրինական օգտագործումը խստիվ արգելվում է:

Բնականաբար դու կարող ես տպել կայքէջի նյութերը քո սեփական օգտագործման համար: Նույնը գործում է նյութերը քո համակարգչի կոշտ սկավառակում ներբեռնելու համար, եթե այդ նյութերը նախատեսվում են միայն քո սեփական օգտագործման համար: Հեղինակային իրավունքը մատնանշող նշումները և ապրանքանիշերը ոչ մի դեպքում չեն կարող փոփոխվել կամ հանվել:

Դու համաձայն ես, որ մենք ստանում ենք սեփականության իրավունք բոլոր այն նյութերի նկատմամբ, որոնք դու քո նախաձեռնությամբ կամ կայքի օգտագործման համար պահանջվելու դեպքում ներբեռնում կամ այլ կերպ, օրինակ՝ էլ.փոստով, տրամադրում ես մեզ: Մենք պարտավոր չենք ապահովել տրամադրված նյութերի գաղտնիությունը, եթե դրանք անձնական տվյալներ չեն, կամ քեզ հետ գաղտնիության պահպանման համաձայնություն չունենք: Դու մեզ տրամադրում ես քո կողմից կայքում ներբեռնված նյութերի իրացման և օգտագործման անհատույց, փոխանցելի, առանց ժամանակային սահմափակմամբ բացառիկ իրավունք: Առաջին հերթին մենք իրավունք ենք ստանում ողջ աշխարհում վերարտադրել, հրապարակել, փոխանցել, հանձնել, տարածել, փոփոխել, վաճառել և հասարակական կամ գործնական նպատակներով այլ կերպ օգտագործել նյութերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, կամ ավելացնել դրանք ցանկացած տիպի այլ ստեղծագործություններում՝ անկախ նշված գործողությունների ձևից, օգտագործվող մեդիայից ու տեխնոլոգիաներից:

 

5. Այլ դրույթներ

Սույն Օգտագործման պայմանները կազմվել են Գերմանիայի օրենսդրությանը համապատասխան և չեն ներառում ապրանքների առուվաճառքի միջազգային պայմանագրերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները:
Եթե սույն Օգտագործման պայմանների առանձին դրույթները համարվեն կամ դառնան 
ուժը կորցրած կամ հակասեն օրենքի դրույթներին, ապա դա չի ազդի Օգտագործման պայմանների մնացած դրույթների գործողության վրա: Կողմերը փոխադարձ համաձայնությամբ ուժը կորցրած դրույթը կփոխարինեն մեկ այլ դրույթով, որը իրավական տեսանկյունից հնարավորինս լիարժեքորեն կարտահայտի ուժը կորցրած դրույթի տնտեսական նպատակը: Սույն սահմանումը համապատասխանաբար գործում է Օգտագործման պայմանների այլ չկարգավորված դրույթների համար:

Սույն Օգտագործման պայմանները, անհատականացված ծառայությունները տրամադրելու մասին առանձին պայմանները, Տվյալների պաշտպանության հայտարարությունը և ինտերակտիվ ծառայություններից օգտվելու համար սահմանված այլ դրույթները միասին հանդիսանում են ընդհանուր համաձայնություն քո և «Նյու Յորքեր» ընկերության միջև: