Տվյալների պաշտպանության հայտարարություն

Տվյալների պաշտպանության մասին սույն հայտարարությունը գործում է միայն „www.newyorker.de“ կայքէջի համար: Հայտարարության գործողությունը չի տարածվում համացանցի այն կայքէջերի վրա, որոնց հղումները տեղադրված են այս կայքում: Այս էջում առկա այլ առցանց ծառայություններ առաջարկողների կայքէջերի հղումները տեքստում ունեն համապատասխան նշում: Խնդրում ենք հաշվի առնել որպես հղում նշված առանձին կայքերի տվյալների պաշտպանության մասին դրույթները անձնական տվյալների հավաքման, մշակման կամ օգտագործման վերաբերյալ:

Անձնական տվյալները «Նյու Յորքեր» [
Ընդհանուր տվյալներ] ընկերության կողմից հավաքվում և օգտագործվում են բացառապես տվյալների պաշտպանության մասին գործող օրենքին  համաձայն: Անձնական տվյալներ են համարվում քո ինքնությանը վերաբերող տվյալները, օրինակ՝ անուն, փոստային և էլ.փոստի հասցեներ, բջջային հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ: Այդ տվյալները պահվում են միայն քո կողմից դրանք մեզ տրամադրելու դեպքում: Ըստ հնարավորության մենք թույլ ենք տալիս այցելել մեր կայք առանց անձնական տվյալներ տրամադրելու: Տվյալների պաշտպանության մասին սույն դրույթներով «Նյու Յորքեր» ընկերությունը ցանկանում է տեղեկացնել քեզ, թե ինչ տվյալներ են հավաքվում, մշակվում և օգտագործվում մեր կողմից: Ուշադրություն. տվյալների պաշտպանության մասին այս դրույթները ժամանակ առ ժամանակ համապատասխանեցվում են մեր կողմից առաջարկվող ծառայություններին, ներկայացվող պահանջներին և օրենքի փոփոխություններին: Այդ փոփոխություններին տեղեկանալու համար խնդրում ենք հաճախակի այցելել մեր կայքէջ:


1. Տվյալների հավաքում և պահում

1.1 Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին
Մենք ողջունում ենք քեզ մեր կայքում և ուրախ ենք մեր ընկերության հանդեպ քո ցուցաբերած հետաքրքրության համար: Մենք կփորձենք թափանցիկ կերպով ներկայացնել, թե ինչ է պատահում մուտքագրված անձնական տվյալների հետ և մեր կողմից անվտանգության ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանք պաշտպանելու համար: Կտեղեկացնենք նաև այդպիսի տվյալների մշակման՝ օրենքով սահմանված իրավունքների մասին:

1.2 Անձնական տվյալներ
Մեր կայքէջեր այցելելիս՝ որպես կանոն չի պահանջվում մուտքագրել անձնական տվյալներ: Մեզ մոտ գրանցվում են միայն քեզ ինտերնետ կապի ծառայություններ տրամադրողների անունները և այն կայքերի հասցեները, որոնք դու բացում ես մեր էջից: Սակայն քո անունը որպես համացանցից օգտվող մնում է անհայտ, քանի որ այդ տվյալներն օգտագործվում են միայն վիճակագրական նպատակներով (օր.՝ քանի անգամ են բացվել առանձին կայքերի հղումները):

Անձնական տվյալները հավաքվում են միայն, եթե դու դրանք տրամադրում ես քո իսկ ցանկությամբ, օրինակ՝ որևէ պատվեր կատարելու կամ խաղարկությանը մասնակցելու համար:
Ներկայումս տվյալների փոխանցումը կատարվում է դեռևս առանց կոդավորման, ինչը չի բացառում այն, որ փոխանցման ընթացքում հնարավոր է այդ տվյալներն ընթերցվեն թույլտվություն չունեցող երրորդ անձանց կողմից: Սակայն կարելի է օգտվել հաղորդակցման այլընտրանքային եղանակներից (օր.՝ փոստի կամ ֆաքսի միջոցով), որոնք ավելի ապահով են, քան չկոդավորված էլեկտրոնային փոստը:
Եթե ցանկանում ես օգտվել առանձին անհատական ծառայություններից, ապա քեզնից կպահանջվի մուտքագրել անունդ, մուտքանունդ և այլ համապատասխան տվյալներ քո անձի մասին: Այդ տվյալները կարող ես տրամադրել քո հայեցողությամբ: Այս դեպքում սակայն, առանց այդ տվյալների, մենք չենք կարողանա տրամադրել պահանջվող ծառայությունը:
«Նյու Յորքեր» ընկերության տրամադրած տեղեկատվության մեջ կարող են օգտագործվել 
JavaScript, քուքիներ կամ JAVA աշխատածրագրեր: Այս ֆունկցիաների օգտագործումը կարելի է կարգավորել տվյալ օգտագործողի զննարկչի (browser) նախադրվածքներում: Մանրամասները տե՛ս այս կետում՝


Առանձին դեպքերում քո կողմից նշված տվյալները մենք կլրացնենք այլ աղբյուրներից վերցված տվյալներով: Այդ լրացուցիչ տվյալները կօգնեն մեզ գնահատել և լավացնել մեր կողմից ներկայացվող առցանց առաջարկները և մատուցվող ծառայությունները: Այդպես մենք կարող ենք տեղեկանալ նաև մեր օգտվողների նախասիրություններին ու համապատասխանեցնել մեր կայքէջն և մեր կողմից առաջարկվող ծառայությունները քո առանձին կարիքներին:

1.3 Քուքիներ
Մեր կայքէջերը հաճախ օգտագործում են այսպես կոչված քուքիներ: Դրանք օգնում են կայքէջի օգտագործումը դարձնել առավել հարմար, արդյունավետ ու ապահով: Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղակայվում են քո համակարգչում և որոնք պահում է քո զննարկիչը (քո համակարգչի կոշտ սկավառակում):
Քուքիների օգնությամբ մենք վերլուծում ենք, թե ինչպես են օգտագործողներն օգտվում մեր կայքէջերից: Այդպես մենք հնարավորություն ենք ունենում մեր կայքէջի բովանդակությունը կազմել ըստ օգտագործողների կարիքների: Բացի այդ, քուքիների օգնությամբ հնարավորություն ունենք չափելու որևէ գովազդային հայտարարության արդյունավետությունը և այն տեղադրել օրինակ ըստ օգտագործողների հետաքրքրությունների թեմաների:
Մեր կողմից օգտագործվող քուքիները հիմնականում "Session-Cookie"-ներ են: Դրանք ինքնաբար ջնջվում են քո մուտք գործելուց հետո:
Վեբ-զննարկիչների մեծ մասը քուքիներն ընդունում են ավտոմատ կերպով: Դու կարող ես սակայն փոխել քո զննարկչի նախադրվածքները, եթե չես ցանկանում տրամադրել այդ տվյալները: Դրանից հետո դու, այնուամենայնիվ, կկարողանաս շարունակել օգտվել մեր կայքէջից (բացի կոնֆիգուրացվող ֆունկցիաներից):


2. Տվյալների օգտագործում

2.1 Ընդհանուր դրույթներ
Քո կողմից ինքնակամ տրամադրված անձնական տվյալները հավաքվում են հետևյալ առանձին դեպքերում.
•    քո պատվերների ընդունման և կատարման համար,
•    խաղարկություններին մասնակցելու համար,
•    երբ դու հարցադրումների ընդհանուր ձևի միջոցով կապ ես հաստատել մեզ հետ,
•    եթե ցանկանում ես բաժանորդագրվել մեր տեղեկագրին կամ հրաժարվել բաժանորդագրությունից,

2.2 Անձնական տվյալների օգտագործում
Քո կողմից տրամադրված անձնական տվյալները կօգտագործվեն միայն այն նպատակով, որով դու այդ տվյալները տրամադրել ես: «Նյու Յորքեր» ընկերությունը տրամադրված անձնական տվյալներն առաջին հերթին օգտագործում է քո հարցերին պատասխանելու և քո պատվերները մշակելու համար, այսինքն՝ պատվերների կատարում, ապրանքի առաքում կամ մասնակցություն խաղարկություններին: Տեղեկագրին բաժանորդագրվելու դեպքում քո էլ.փոստի հասցեն քո համաձայնությամբ կօգտագործվի ընկերության գովազդման նպատակներով մինչև բաժանորդագրության դադարեցումը: Բաժանորդագրությունը կարելի դադարեցնել ցանկացած ժամանակ:

Դու ունես տվյալները նշված եղանակով օգտագործման դեմ առարկելու իրավունք: Առարկության իրավունքի վերաբերյալ մանրամասները կարող ես կարդալ տվյալների պաշտպանության մասին սույն հայտարարության 7-րդ կետում:

Խնդրում ենք հաշվի առնել այն, որ քո անձնական տվյալները, որոնք կարող են ստացվել ոչ միայն առցանց փոխանցման եղանակով, «Նյու Յորքեր» ընկերության կամ մեր գործընկերների կողմից կարող են օգտագործվել գովազդի, շուկայի և կարծիքների ուսումնասիրման նպատակներով: Դու կարող ես առարկել տվյալների այդպիսի օգտագործումը: Խնդրում ենք այդ մասին տեղեկացնել մեզ գրավոր կամ ուղարկել նամակ info-datenschutz@newyorker.de էլ. փոստի հասցեին: Առարկությունն ստանալուց հետո քո հասցեն կավելացվի գովազդային նպատակներով օգտագործվող հասցեների բացառությունների ցանկին: Դա մեզ թույլ կտա չուղարկել քո կողմից չարտոնված տվյալները նաև այն դեպքերում, երբ օգտագործվում են հասցեներ ընդհանուր հասանելի աղբյուրներից: Գովազդման, շուկայի և կարծիքների ուսումնասիրման նպատակներով քո տվյալների օգտագործումը կարող ես առարկել նաև մասնակիորեն:

Խնդրում ենք հաշվի առնել այն, որ ստորև նշված ծառայություններից հնարավոր է օգտվել միայն, եթե ստանանք և օգտագործենք տվյալ ծառայությունների համար նշված համապատասխան տվյալները: Դու կարող ես դադարեցնել տվյալ ծառայության համար տրամադրած քո անձնական տվյալների օգտագործումը՝ նախապես տեղեկացնելով մեզ այդ մասին: Եթե ցանկանում ես դադարեցնել քո տվյալների օգտագործումը միայն գովազդի և/կամ շուկայի ու կարծիքների ուսումնասիրման նպատակներով, կարող ես ցանկացած պահի մեզ այդ մասին գրել կամ ուղարկել նամակ info-datenschutz@newyorker.de էլ.փոստի հասցեով: Քո տվյալներն այդ նպատակով այլևս չեն օգտագործվի:

2.3 Օգտագործողների էջեր/ Համաձայնություն
Մեր կայքում օգտագործողների համար էջեր չեն բացվում: Եթե հետագայում որոշենք բացել օգտագործողների էջեր, ապա կայքէջ այցելելուն պես դու ժամանակին կտեղեկացվես մեր այդ մտադրության մասին՝ առարկության հնարավորություն ունենալու համար: Առարկության դեպքում մենք բնականաբար հաշվի կառնենք քո ցանկությունը և քեզ համար այդպիսի էջ չենք բացի:

Խորհրդատվության, գովազդային կամ շուկայի ուսումնասիրման նպատակներով տվյալները կհավաքվեն, կմշակվեն կամ կօգտագործվեն միայն այն դեպքում, եթե նախապես ստանանք քո համաձայնությունը: Քո կողմից երբևէ տրված համաձայնությունը կարող ես ցանկացած պահի անշուշտ հետ վերցնել:

2.4 Տվյալների պաշտպանության դրույթներ VIP ծառայությունների համար
Մեր կողմից առաջարկվող VIP ծառայությունները ներառում են մի շարք լրացուցիչ ֆունկցիաներ: Սակայն այդ ծառայությունները քեզ առաջարկելու համար մեզ անհրաժեշտ են որոշ անձնական տվյալներ քո մասին: Ստորև ներկայացնում ենք այդ ծառայությունների համառոտ նկարագիրը և այն անձնական տվյալները, որոնք համապատասխանաբար կպահաջվեն.

Ծննդյան օրվա հաղորդագրություն
Եթե գրանցվես այս ծառայությունից օգտվելու համար, ապա քո ծննդյան օրը քեզ կուղարկենք էլեկտրոնային շնորհավորական նամակ և զեղչի կտրոն, որը կարող ես օգտագործել մեր խանութներից յուրաքանչյուրում: Սակայն տվյալ զեղչի կտրոնը կգործի միայն քեզ համար և չի կարող փոխանցվել ուրիշների: Դա ստուգելու համար քեզնից կպահանջվի մուտքագրել քո անունը, փոստային հասցեն, ծննդյան ամսաթիվը և էլ.փոստի հասցեն:

Տվյալների կանխավ լրացման ծառայություն
Եթե չես ցանկանում յուրաքանչյուր անգամ կրկին գրանցվել մեր խաղարկություններին մասնակցելու համար, պարզապես օգտվի՛ր տվյալների կանխավ լրացման ծառայությունից: Բավական է մուտք գործել քո մուտքանվամբ և գաղտնաբառով, և խաղարկության անցկացման համար անհրաժեշտ բոլոր տվյալները ավտոմատ կերպով կլրացվեն տվյալ ձևում:

2.5 Խաղարկություններ
Մեր և մեզ հետ համագործակցող գործընկերների կողմից անցկացվող խաղարկություններին մասնակցելու համար քեզնից կպահանջվի տրամադրել առնվազն հետևյալ տվյալները.

անուն, ազգանուն, փոստային հասցե, էլ.փոստի հասցե, հեռախոսահամար, բջջային հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ:

Հասցեներն անհրաժեշտ են շահելու մասին ծանուցումներն ուղարկելու համար: Ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է ստուգելու՝ արդյո՞ք դու խաղարկությանը մասնակցելու պահին չափահաս ես: Ուշադրություն. հաշվի առնելով նաև խաղարկության մասնակցության մյուս պայմանները՝ դու միմիայն իրավունք ունես մասնակցելու խաղարկություններին, եթե չափահաս ես:

Բացի այդ, եթե մասնակցում ես խաղարկությանը, «Նյու Յորքեր» ընկերությունը, ըստ մրցույթների անցկացման մասին օրենքի պահանջների, իրեն իրավունք է վերապահում փոխանցել քո հիմնական անձնական տվյալները գովազդման և ապրանքների հարցերով համագործակցող իր գործընկերներին ինչպես գովազդային, այնպես էլ շուկայի և կարծիքների ուսումնասիրման նպատակներով: Գովազդման և ապրանքների գծով համագործակցող գործընկերներն այն բոլոր ընկերություններն են, որոնք համագործակցում են «Նյու Յորքեր» ընկերության նախաձեռնած խաղարկության կազմակերպմանը, և/կամ նրանց ապրանքները գովազդվում են, և/կամ նրանց ապրանքները ներկայացվում են որպես խաղարկության շահում:

2.6 Առցանց դիմում թափուր աշխատատեղերի համար
Քեզ հնարավորություն է տրվում լրացնել առցանց ձևը և արագ ու պարզ դիմել մեր կողմից հայտարարվող թափուր աշխատատեղերի համար: Քո դիմումին ընթացք տալու համար կպահանջենք ներկայացնել որոշ տվյալներ քո մասին: Քո տվյալները 
կօգտագործվեն բացառապես քո դիմումին ընթացք տալու նպատակով: Եթե մեկ այլ դիմորդի աշխատանքի ընդունելու արդյունքում քո տվյալներն այլևս անհրաժեշտ չլինեն, դրանք կջնջվեն:

Քո համաձայնությամբ և հետաքրքրության առկայության դեպքում քո դիմումը կփոխանցենք մեր կոնցերնի այլ ընկերություններին: Քո տվյալները քո համաձայնության դեպքում կներառվեն նաև թափուր աշխատատեղերի դիմորդների տվյալների շտեմարանում, որից մենք օգտվում ենք թափուր աշխատատեղ ունենալու դեպքում: Անշուշտ, քո կողմից երբևէ տրված համաձայնությունը կարող ես ցանկացած պահի հետ վերցնել:

2.7 Քո կարծիքը
«Քո կարծիքը» էջում դու հնարավորություն ունես հայտնելու քո դիտողություններն ու նշումները մեր ընկերության, ապրանքների ու ծառայությունների մասին: «Քո կարծիքը» էջը կարող ես նաև օգտագործել մեզ այլ խնդիրների մասին հայտնելու համար: Քո հարցմանը պատասխանելու համար մեզ անհրաժեշտ են քո անունը և էլ.փոստի հասցեն:

«Քո կարծիքը» էջում մեզ ներկայացված խնդիրներն ու դիտողությունները մենք օգտագործում ենք մեր կողմից առաջարկվող ծառայությունները շարունակաբար լավացնելու նպատակով:

2.8 Ֆեյսբուքի ներդիրի օգտագործում
Մեր կայքերում օգտագործվում են Facebook Inc. ընկերության ( հասցե՝ Հյուսիսային Կալիֆորնիա 1601, Պալո Ալտո, CA 94304, ԱՄՆ) Facebook.com սոցիալական ցանցի ներդիրները („Plugins“): Ներդիրները ճանաչելի են ֆեյսբուքի տարբերանշաններից, որոնք են սպիտակ «F» կապույտ քառակուսու մեջ կամ «վեր բարձրացված բթամատով ձեռքի» նշան, և գրված «Ֆեյսբուք սոցիալական ցանցի ներդիր»:
Եթե բացես մեր կայքի էջերից  որևէ մեկը, որն ունենա այդպիսի ներդիր, քո զննարկիչը կապ կհաստատի սերվերների հետ, և ներդիրը կցուցադրվի կայքէջում քո զննարկչին փոխանցված տեղեկատվության միջոցով: Ներդիրի բովանդակությունը ֆեյսբուքից անմիջապես կփոխանցվի քո զննարկչին, որն էլ այն կփոխանցի մեր կայքին: Մենք որևէ կապ չունենք այն տվյալների բովանդակության ու ծավալի հետ, որը ֆեյսբուքը գրանցում է այդ ներդիրի միջոցով, և այդ պատճառով կարող ենք տրամադրել միայն այն տեղեկատվությունը, ինչ այս պահին գիտենք.
ներդիրի միջոցով ֆեյսբուքն առաջին հերթին տեղեկանում է, որ դու բացել ես մեր կայքի համապատասխան էջը: Եթե այդ պահին դու մուտք ես գործել ֆեյսբուք որպես գրանցված օգտատեր, ապա ֆեյսբուքն այդ տվյալները կցում է ֆեյսբուքում ունեցած քո անձնական էջին: Եթե օգտագործում ես ներդիրի ֆունկցիաները, այսինքն սեղմում ես «հավանում եմ» կամ մուտքագրում ես մեկնաբանություն, համապատասխան տվյալները քո զննարկչի միջոցով ուղղակիորեն փոխանցվում են ֆեյսբուքին և պահվում այնտեղ: Դու կարող ես թույլ չտալ դա, եթե ներդիրի օգտագործումից առաջ դուրս գաս ֆեյսբուքյան քո էջից: Եթե ֆեյսբուքում գրանցված չես, հնարավոր է, որ ֆեյսբուքը դուրս բերի քո IP-հասցեն և պահի այն:

Ֆեյսբուքի միջոցով տվյալների հավաքման և օգտագործման, քո իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հնարավորությունների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կարդալ Ֆեյսբուքի տվյալների պաշտպանության մասին հայտարարությունը, որը կարող ես գտնել այստեղ՝ www.facebook.com/policy.php: Եթե չես ցանկանում, որպեսզի ֆեյսբուքը գրանցի քո տվյալները մեր կայքի միջոցով և կապակցի դրանք ֆեյսբուքում ունեցած քո հաշվին, պետք է նախքան մեր կայք այցելելը ելք տալ ֆեյսբուքից:

2.9 Google Analytics ծրագիր
Այս կայքն օգտագործում է Google Analytics ծրագիրը, որը Google Inc. ընկերության („Google“) վեբ-վերլուծության ծրագիր է: Google Analytics-ն օգտագործում է այսպես կոչված «քուքիներ», որոնք քո համակարգչում պահված տեքստային ֆայլեր են և թույլ են տալիս քո միջոցով կատարել կայքի օգտագործման վերլուծություն: Քո կողմից այս կայքէջի օգտագործման մասին քուքիների միջոցով կազմված տեղեկատվությունը որպես կանոն փոխանցվում և պահվում է ԱՄՆ-ում տեղակայված Google-ի որևէ սերվերում: Այս կայքէջում IP-հասցեի ճանաչման ֆունկցիան ապաակտիվացնելու դեպքում Google-ն այնուամենայնիվ Եվրամիության անդամ-պետությունների կամ «Եվրոպայի տնտեսական ֆորումի» մասին համաձայնագիրն ստորագրած այլ պետությունների ներսում նախապես կկրճատի քո IP-հասցեն: Միայն բացառություն կազմող դեպքերում ամբողջական IP-հասցեն կփոխանցվի ԱՄՆ-ում տեղակայված Google-ի որևէ սերվերի և այնտեղ կկրճատվի: Այդ տվյալները Google-ն օգտագործում է մեր պատվերով՝ քո կողմից կայքի օգտագործումը գնահատելու, կայքի գործողությունների մասին հաշվետվություններ կազմելու և կայքի ու համացանցի օգտագործման հետ կապված այլ ծառայությունները կայքի շահագործողին տրամադրելու համար: Google Analytics ծրագրի շրջանակում քո զննարկչի կողմից փոխանցված IP-հասցեն չի համակցվի Google-ի այլ տվյալների հետ: Քո զննարկչի ծրագրի համապատասխան նախադրվածքը փոխելով՝ կարող ես չպահել քուքիները: Սակայն տեղեկացնենք, որ տվյալ դեպքում այս կայքէջի ֆունկցիաները հնարավոր է չօգտագործվեն ամբողջական ծավալով: Բացի այդ, դու կարող ես թույլ չտալ, որ քուքիների գրանցած և քո կողմից կայքի օգտագործման վերաբերյալ տվյալները (այդ թվում քո IP-հասցեն) փոխանցվեն Google-ին և մշակվեն Google-ի կողմից, ինչի համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղակայել զննարկչի համապատասխան ներդիրը (Browser-Plugin):

Տեղեկացնում ենք, որ Google Analytics-ն այս կայքն օգտագործում է „_anonymizeIp()“ ընդլայնմամբ, որի արդյունքում IP-հասցեներն օգտագործվում են միայն կրճատ տարբերակով՝ անձի ինքնության բացահայտումը բացառելու համար:


3. Տվյալների մշակման վայրը

«Նյու Յորքեր» ընկերության վեբ-սերվերը մեր պատվերով շահագործվում է Գերմանիայում գործող տվյալների մշակմամբ զբաղվող ընկերության կողմից:


4. Անչափահասներ

Եթե դու դեռ չափահաս չես, օգտվիր այս կայքից միայն քո օրինական խնամակալների թույլտվությամբ: Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար խիստ կարևոր է: Այդ պատճառով մենք անչափահասների տվյալները գիտակցաբար չենք գրանցում, եթե չունենք օրինական խնամակալների համաձայնությունը: Եթե տեղեկանանք, որ անչափահասներն իրենց անձնական տվյալները մուտքագրել են ինքնուրույն, առանց համապատասխան թույլտվության, կամ անձնական տվյալները մուտքագրվել են այդ անձանց կողմից, այդ տվյալները կջնջվեն:


5. Տվյալների ապահովություն

«Նյու Յորքեր» ընկերությունը ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի քո անձնական տվյալները չկորչեն, չկեղծվեն կամ հայտնի չդառնան ոչ իրավասու անձանց: Եթե էլեկտրոնային եղանակով տրամադրում ես քո անձնական տվյալները՝ մուտքագրելով դրանք մեր կայքէջում, համացանցը քո տվյալները կոդավորված ձևով տեխնիկայի ներկայիս մակարդակին համապատասխանող ապահով կապի (SSL) միջոցով հաղորդում է մեր համակարգչին, որում պահվում են այդ տվյալները: Պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն վերը նշված եղանակի՝ էլ.փոստով փոխանցված տվյալները հիմնականում չեն կոդավորվում:

Տեղեկացնում ենք նաև, որ տվյալները համացանցի ներսում տեխնիկայի ներկայիս մակարդակին համապատասխանող կապի միջոցներով փոխանցելու դեպքում տվյալների ապահովությունը չի երաշխավորվում ամբողջապես: Համացանցի մյուս օգտվողները որոշ դեպքերում տեխնիկապես ի վիճակի են առանց թույլտվության կոտրել ցանցի ապահվությունը և հետևել փոխանցվող հաղորդագրություններին:


6. Հարցեր

Տվյալների պաշտպանության սույն հարտարարության, ինչպես նաև քո անձնական տվյալների մշակման հետ կապված հարցեր ունենալու և տեղեկություններ ստանալու համար կարող ես դիմել տվյալների պաշտպանության մեր մասնագետին հետևյալ հասցեով.

Նյու Յորքեր
Ընդհանուր տվյալներ
Տվյալների պաշտպանության մասնագետ
Էլ.փոստ՝
info-datenschutz@newyorker.de


7. Առարկության իրավունք ըստ տվյալների պաշտպանության մասին Գերմանիայի դաշնային օրենքի

Դու կարող ես ցանկացած ժամանակ առարկել քո անձնական տվյալները գովազդման նպատակով օգտագործելու կամ մշակելու դեմ առանց որևէ գումար վճարելու՝ բացառությամբ առարկության գրության ուղարկման համար պահանջվող բազային սահմանաչափով սահմանված ծախսերի: Բացի այդ, դու ունես մեր ֆայլերում պահվող քո անձնական տվյալների մասին տեղեկանալու, ինչպես նաև որոշակի նախապայմաններով դրանք ուղղելու, արգելափակելու և ջնջելու իրավունք: Առարկության իրավունքն ըստ տվյալների պաշտպանության մասին Գերմանիայի դաշնային օրենքի կիրառելու համար խնդրում ենք դիմել տվյալների պաշտպանության մեր լիազորված մասնագետին:

Նյու Յորքեր
Ընդհանուր տվյալներ
Տվյալների պաշտպանության մասնագետ
Էլ.փոստ՝
info-datenschutz@newyorker.de

Քո առարկությունն ստանալուց հետո համապատասխան տվյալներն այլևս չեն օգտագործվի, պահվի, մշակվի կամ փոխանցվի որևէ այլ նպատակով՝ բացի քո պատվերները կատարելու նպատակից:

Կայքէջի կատարելագործմանը զուգահեռ «Նյու Յորքեր» ընկերությունը շարունակաբար թարմացնում է տվյալների պաշտպանության մասին իր ուղեցույցը: Փոփոխությունների մասին ժամանակին կտեղեկացվեք այս կայքէջում: Հետևաբար պետք է կանոնավոր կերպով այցելել այս կայքէջ՝ տվյալների պաշտպանության ուղեցույցի թարմ տարբերակին տեղեկանալու համար: